Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Այց դեպի Գյումրի

Դասարանով տիկին Սոֆյայի հետ այցելեցինք Գյումրի։Դա երկար սպասված այց էր։ Գյումրին մշակութային քաղաք է, որտեղ պահպանվել են հայկական հին մշակույթի շատ տարրեր։Իմ մեջ ամենաշատը տպավորվել է Ձիթողցոնց տուն-թանգարանը, որտեղ պատկերացում կազմեցինք տարբեր արհեստների մասին։Այս թանգարանում պահվում են հայ դարբինների, պղնձագործների, ժամագործների, անվանագործների պատրաստած իրեր և գործիքներ։Յուրաքանչյուր արհեստ Գյումրիում ունեցել է իր խորհրդանիշը։Թանգարանն ասես Գյումրու այցեքարտը լինի։Իր հին շնչով ու գեղեցկությամբ այն գրավում է հազարավորների ուշադրությունը։Թանգարանում ներկայացված է նաև հին Ալեքսանդրապոլի քարտեզը և քաղաքի մանրակերտը` 5 եկեղեցիները, հարթ կտուրներով տները և շուկան։Թանգարանում տեսանք Ալեքսանդրապոլում գործված գորգեր, գորգերի գծագրեր ու նախշեր, մի սենյակում տեսանք պատուհանի մոտ կանգնած աղջիկ, ով մինչև հիմա էլ դուրս է նայում։Ցուցասրահներում կային կնոջ տարազներ՝ իրենց արդուզարդով, մանկական օրորոց, թոնիր, դաշնամուր, սեղանին դրված լամպ, շախմատի տախտակ, գրամոֆոն։
Այնուհետև Անիի ուղեկցությամբ քայլեցինք փողոցներով։
Ես իսկապես զգացի, որ Գյումրու բնակիչները հյուրընկալ և հումորասեր մարդիկ են։


Оставьте комментарий