Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Կարդում ենք Ռուբեն Սևակ

Փոխադրություն.

ՔՆԱՑԻՐ…

Դուրսը մարմանդն իջավ,
Հեռվեն լիճը հանգեցավ,
Հալած անուրջ մը չէ՞ անծիր…
Բարձերուն մեջ, ահ, քնացի՜ր։

Ձյունը կիջնե տենդահոլով…
Իմ ճերնակ սերս ալ դողդղալով
Թարթևանես վա՜ր մտացիր
Կմաղվի՜ վրադ, ո՜հ, քնացի՜ր։

Երգ մը չէ՞, որ կուլա հեռուն…
Լուռ օրհներգի մը վանկերուն
Նըման իմ սերըս անձանձիր
Կմաղվի՜ վրադ, ո՜հ, քնացի՜ր։

Մահը շրջեր քունիդ մեջեն։
– Հե՜գ մեռելները կանրջե՞ն։
Դագաղդ ըլլամ ես սևածիր,
Ու դուն այսպես մեջն քնացիր…

Читать далее «Կարդում ենք Ռուբեն Սևակ»
Рубрика: անգլերեն

The project: “Wedding traditions and their origins”

For those who visit Mexico for the first time, many things in the country may seem unusual. Mexican traditions really differ from those adopted in the CIS countries, because the culture of Mexico was influenced by Indians, Spaniards, as well as representatives of other peoples.
Here are a few traditions that are necessarily present at Mexican weddings.

Читать далее «The project: “Wedding traditions and their origins”»
Рубрика: գրականություն

Ավետիք Իսահակյան. Հայրենի հողը

  • Ի՞նչ է լեգենդը

Լեգենդը ոչ հեքիաթային արձակ բանահյուսության ժանր է,որի հիմքում ընկած է հրաշքը: Այս ժանրի պատմությունները կարող են ցույց տալ մարդկային արժեքներ և վերագրել որոշակի որակներ, որոնք արժանահավատություն են հաղորդում գեղարվեստական գրականությանը: Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է չափազանցված գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է։

Читать далее «Ավետիք Իսահակյան. Հայրենի հողը»
Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Փոխադրություն արևմտահայերենից արևելահայերեն. Վահան Թեքեյան

Վահան Թեքեյան

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

Читать далее «Փոխադրություն արևմտահայերենից արևելահայերեն. Վահան Թեքեյան»
Рубрика: Հայոց լեզու, գրականություն

Փոխադրություն արևմտահայերենից արևելահայերեն. Դանիել Վարուժան

Դանիել Վարուժան

Մշակները

Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ,
Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր:
Կբաբախե սիրտն հողին իրենց բրդոտ կրծքին տակ,
Ու իրենց լայն երակին մեջ կհորդի արեգակ:
Երբ որ քալեն` մայր երկիրն իր արգանդեն կսարսռա.
Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հսկա:
Գլուխն իրենց, զոր կհակեն առջևը սուրբ խորանին,
Պսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:
Ակոսներուն մեջ անոնա խինդ կցանեն, և Աստված
Իրենց ճակտին ակոսեն բարություններ կհնձե:
Ավիշներու հոսուն երգն անոնք միայն են լսած:
Եզին շողիքն ի´նչ փույթ, թե իրենց ձեռքերը կօծե,
Եվ ախոռի հետ կուգա իրենց նախշուն լոդիկեն.-
Նախ անոնց լայն ափին մեջ կծլին սերմերն համորեն:

Читать далее «Փոխադրություն արևմտահայերենից արևելահայերեն. Դանիել Վարուժան»