Рубрика: իրավունք

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպության առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցությանը և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինելը։ ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումն ու տարածումն է՝ առանց ռասայական, սեռական, լեզվական կամ կրոնական որևէ խտրականության». անդամ երկրները խոստանում են ձեռնարկել «համատեղ և առանձին գործողություններ»՝ այդ իրավունքները պաշտպանելու համար։ Մյուս կարևոր նպատակներից է «տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման համար միջազգային համագործակցության հասնելը»։

Читать далее «ՄԱԿ»
Рубрика: անգլերեն

Ex. 3

1. Read a biography of Amelia Earhart. Match each paragraph with one of these topics.

a. the end of her life

It was inevitable that Earhart would attempt a round-the-world flight and she left Miami on June 1, 1937. After stopping in South America, Africa, the Indian subcontinent and south-east Asia, she arrived in New Guinea on June 29. She left on July 27, but while she was crossing the Pacific, contact was lost. The US government spent $4m looking for her, but she was never found.

Читать далее «Ex. 3»
Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու. առաջադրանք

1. Խոսակցական հայերենում գործածական ռուսերեն բառեր գտի՛ր և ինքնուրույն կամ բառարանի օգնությամբ դրանց հայերեն համարժեքները գրի՛ր:

Мороженное — պաղպաղակ
Шкаф — պահարան
Телевизор — հեռուստացույց
Даже — նույն իսկ
Вот — ահա
Вообще/вообще-то — ընդհանրապես/ըստ էության
Пульт — հեռակառավարման վահանակ
Самолет — ինքնաթիռ
Кухня — խոհանոց
Бассейн — լողավազան

Читать далее «Հայոց լեզու. առաջադրանք»
Рубрика: Քաղաքագիտություն

Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ

1․ Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները։

Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահայտվում են՝ պետության հասարակական առաքելությունը, նշանակությունը, ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը։
Պետության ներքին գործառույթները կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք ուղղված են երկրի ներքին խնդիրների՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային—դաստիարակչական խնդիրների լուծմանը։
Պետության արտաքին գործառույթը վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններին, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։
Պետության արտաքին գործառույթներն օրինաչափորեն բխում են ներքին գործառույթներից և հանդիսանում են դրանց շարունակությունը: Միաժամանակ արտաքին գործառույթները հակադարձ ներգործություն են ունենում ներքին գործառույթների վրա: Այսպես, օրինակ, երկրի ներսում տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում պետության գործունեությունը հաճախակի և զգալիորեն կախված է արտաքին պայմաններից, արտաքին տնտեսական և մշակույթային կապերից:

Читать далее «Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ»
Рубрика: իրավունք

Աֆղանստանի իրավական հետքերով

Տասնյակ հազարավոր աֆղանցիներ վերջին ամիսներին հայտնվել են «Թալիբան» իսլամիստական շարժման տիրապետության տակ, զինյալների կողմից երկրի հյուսիսում գտնվող գյուղական տեղանքի մեծ մասը գրավելուց հետո: «Թալիբանը» կրկին գործողության մեջ է դրել իր ռեպրեսիվ օրենքներից շատերը, որոնք 1996-2001 թվականների ռեժիմի բնորոշ առանձնահատկությունն են: Նրանք հիմնականում վերաբերում են կանանց և աղջիկներին։

Կանանց արգելվում է միայնակ դուրս գալ փողոց, աղջիկներին արգելվում է դպրոց հաճախել։  Չամուսնացած կանանց ստիպում են ամուսնանալ զինյալների հետ։ Նրանց նաև արգելվում է ինչ-որ բան գնել տղամարդ առևտրականներից ու բուժվել տղամարդ բժիշկների մոտ։ Կանայք պարտավոր են հագնել փարանջա։

Չնայած թալիբների բոլոր հավաստիացումներին՝ չզրկել կանանց կրթության, աշխատանքի և քաղաքական կյանքի մասնակցության իրավունքից, այժմ Աֆղանստանի փողոցներում գրեթե կանայք չկան, և նրանց սովորական աշխատանքին արագ վերադարձը քիչ հավանական է թվում:

Աֆղանստանի նահանգներից ստացված հաղորդագրություններից կարելի է եզրակացնել, որ թալիբների գաղափարախոսությունը մնացել է նույնը: Վերջին ամիսներին երկրում փակվել են տասնյակ աղջիկների դպրոցներ: Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել կանանց նկատմամբ բռնության երկու դեպքի մասին. գրոհայինները սպանել են չորս երեխաների մորը ՝ նրանց համար ուտելիք պատրաստելուց հրաժարվելու պատճառով, ինչպես նաև գնդակահարել են մի կնոջ՝ առանց փարանջայի մարդկանց մոտ գտնվելու պատճառով։

Աղբյուր.
https://factor.am/406818.html

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան

1. Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։

Քաղաքագիտությունը քաղաքականության և քաղաքական կյանքի կազմակերպման մասին գիտելիքների անբաժանելի, տրամաբանորեն ներդաշնակ մարմին է։
Քաղաքականությունն ազդում է բոլոր մարդկանց շահերի վրա. Հարցն այն է, թե որքանով է գիտակցաբար, թե անգիտակցաբար մարդը դառնում քաղաքական հարաբերությունների սուբյեկտ, որքանով է նա միտումնավոր անում իր քաղաքական ընտրությունը իշխանություններին քվեարկելիս, հասկանում է արդյոք իր արարքի, որևէ հասարակական բողոքի մասնակցության կամ աջակցության հետևանքները։ Քաղաքագիտության ուսումնասիրությունը կոչված է օգնելու երիտասարդին ինքնորոշվել քաղաքական կյանքում, որպեսզի վերջիններս չդառնան քաղաքական առաջնորդների, կուսակցությունների և շարժումների, լրատվամիջոցների և հաղորդակցության մանիպուլյացիայի առարկա:

2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները 

Քաղաքականություն հասկացությունը նշանակում է պետության կառավարման արվեստ, այսինքն՝ պետության արտաքին և ներքին նպատակների իրականացան եղանակ։ Քաղաքականությունը այն ոլորտներից մեկն է, որտեղ պետությունը հաշվի չառնելով պետական իշխանություններին և հիմնարկներին իրականացնում է իր նպատակներն ու շահերը։

Рубрика: Без рубрики

Ճամբար Արատեսում

Օգոստոսի 25-ին հրաշալի կազմով ուղևորվեցինք Արատես։ Ես նախկինում եղել եմ այնտեղ, բայց երբեք չէի գիշերել վրանում, ինչպես այս անգամ։ Դա բավականին հետաքրքիր էր։ Առաջ ես վախենում էի այն մտքից, որ վրանում եմ գիշերելու (գուցե միջատների պատճառով, դրանք այնտեղ շատ էին 🤯), բայց պարզվեց, որ վախենալու կարիք չկար։

Երեք օրվա ընթացքում մենք բոլորս մտերմացանք, ինձ համար դա շատ կարևոր էր։ Մենք հետաքրքիր խաղեր էինք խաղում, 911-ի աշխատակիցների հետ էինք զրուցում, ինչի շնորհիվ նոր բաներ սովորեցինք և վերհիշեցինք այն, ինչ արդեն գիտեինք: Իսկ երեկոյան նստում էինք խարույկի շուրջ, երբեմն պարում, երբեմն պարզապես շփվում ու տպավորություններով էինք կիսվում։

Ամեն անգամ ռազմամարզական ճամբարները նոր ու հետաքրքիր հետք են թողնում իմ կյանքում։ 🙂

Рубрика: Հայոց լեզու

Քերականական աշխատանք

1.ա. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։

Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողքանց զննեց խոսողին և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում` մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մերթ պատերի, մերթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղյան աշտանակը, որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշերը յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները` փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մխկտում էր, թախիծը խեղդում էր կոկորդը.

Читать далее «Քերականական աշխատանք»
Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին վճիտ հայացքը շուրջը ձգելով խթանեց նժույգը սլացավ երկնահույզ լեռներով անդնդախոր ձորերով՝ ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակում բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում խմեց աստղափրփուռ գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեքծեքող գեղուհիների սերը։

Читать далее «Առաջադրանքներ»