Տասնյակ հազարավոր աֆղանցիներ վերջին ամիսներին հայտնվել են «Թալիբան» իսլամիստական շարժման տիրապետության տակ, զինյալների կողմից երկրի հյուսիսում գտնվող գյուղական տեղանքի մեծ մասը գրավելուց հետո: «Թալիբանը» կրկին գործողության մեջ է դրել իր ռեպրեսիվ օրենքներից շատերը, որոնք 1996-2001 թվականների ռեժիմի բնորոշ առանձնահատկությունն են: Նրանք հիմնականում վերաբերում են կանանց և աղջիկներին։
Կանանց արգելվում է միայնակ դուրս գալ փողոց, աղջիկներին արգելվում է դպրոց հաճախել։ Չամուսնացած կանանց ստիպում են ամուսնանալ զինյալների հետ։ Նրանց նաև արգելվում է ինչ-որ բան գնել տղամարդ առևտրականներից ու բուժվել տղամարդ բժիշկների մոտ։ Կանայք պարտավոր են հագնել փարանջա։
Չնայած թալիբների բոլոր հավաստիացումներին՝ չզրկել կանանց կրթության, աշխատանքի և քաղաքական կյանքի մասնակցության իրավունքից, այժմ Աֆղանստանի փողոցներում գրեթե կանայք չկան, և նրանց սովորական աշխատանքին արագ վերադարձը քիչ հավանական է թվում:
Աֆղանստանի նահանգներից ստացված հաղորդագրություններից կարելի է եզրակացնել, որ թալիբների գաղափարախոսությունը մնացել է նույնը: Վերջին ամիսներին երկրում փակվել են տասնյակ աղջիկների դպրոցներ: Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել կանանց նկատմամբ բռնության երկու դեպքի մասին. գրոհայինները սպանել են չորս երեխաների մորը ՝ նրանց համար ուտելիք պատրաստելուց հրաժարվելու պատճառով, ինչպես նաև գնդակահարել են մի կնոջ՝ առանց փարանջայի մարդկանց մոտ գտնվելու պատճառով։
Աղբյուր.
https://factor.am/406818.html
Աֆղանստանի իրավական հետքերով: 1 комментарий